Հանրային և լրատվական տարբեր հարթակներում այսօր շատ է քննարկվում ԱԱԾ և ՊՆ կազմից արտաքին հետախուզության ստորաբաժանումները դուրսբերելու և առանձին ծառայություն ձևավորելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, փորձում են վեր հանել դրական, բացասական կողմերը։
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հայ ժողովրդին հաղթողից դարձնել խաղաղություն ու հիմա նաև ապաշրջափակում մուրացող ժողովուրդ։ Ոմանց համար դա բնական վիճակ է․ մենք ականատեսն ենք դառնում խնդրագրերի ու մուրացկանության շքահանդեսի։
Ադրբեջանը թշնամական պետություն է և իրեն պահում է այնպես, ինչպես պահում են թշնամիները։ Այսօր այդ թշնամությունը դրսևորվում է Հայաստան-Արցախ միջանցքը փակելու ձևով։ Բայց սա հարցի մի կողմն է։
Նա, ով պատերազմ է ուզում Ադրբեջանի հետ, խելագար է ու արկածախնդիր։ Նա, ով չի ուզում նկատել, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է սանձազերծում, ինքնախաբեությամբ է զբաղված։
Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք ընտրություններին լիբերալ-ընդդիմադիր «Յաբլոկոն» չի մասնակցի, այդ կուսակցությանը զրկեցին մասնակցելու հնարավորությունից: «Յաբլոկո» կուսակցության ղեկավարի տեղակալ Շլոսբերգին երեկ դատապարտեցին 11 տարվա ազատազրկման...